ԳԱԶԸ` ԲԵՆԶԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գեղամա մասնաճյուղում (Հրազդան քաղաք) ստուգումներ են անցկացվում: Եւ որպեսզի չբռնվեն գոնե ավտոմեքենաների համար հատկացվող բենզինի յուրացման գործով, մասնաճյուղի ղեկավարները հանձնարարել են գազով աշխատող մեքենաների վրայից հանել գազի բալոնները: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, այդ մեքենաներն իրականում մշտապես գազով են աշխատել, սակայն բենզինի կտրոններ են ստացել:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Գեղամա մասնաճյուղի տնօրինությունից: Գործավարուհին, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, թե մեր հարցին կպատասխանի փոխտնօրեն Արամ Հարությունյանը, սակայն որոշ ժամանակ անց ասաց, թե Հարությունյանը զբաղված է: Այնուհետեւ խորհուրդ տվեց զանգահարել գլխավոր ինժեներ Արթուր Պողոսյանին: Վերջինս էլ լսեց մեր հարցն ու ասաց. «Ի՞նչ ստուգումներ, ես չեմ կարող ասել, գրասենյակը թող պատասխանի, ես էդ հարցին չեմ կարա պատասխանեմ» եւ անջատեց հեռախոսը: Կրկին զանգահարեցինք գրասենյակ, որտեղ գործավարուհին ասաց, որ մեզ ոչ մի բանով չի կարող օգնել:




Լրահոս