«Այսօր էլ ձեռքս «Սյունյաց արծիվների» վրա է»:
Արծիվը, լինի Սյունիքում, թե ցանկացած այլ կետում, ազատության խորհրդանիշերից է: Ազատ թռիչքն արծվի տարերքն է, բայց երբ ինչ-որ մեկը ձեռքը դնում է ազատասեր այս թռչունի վրա, ոտքը կապում, վանդակում պահում ու իր կամքը թելադրում, ազատության խորհրդանիշը վեր է ածվում ուղղակի հավի: Այս հպարտ արարածին չի կարելի է բռնի ուժով բոլոր մարզերից Երեւան «քշել» ու ստիպել հանրահավաքի մասնակցել, գովել տալ իշխանությանը, բղավել եւ այլն: Չպետք է մոռանալ, որ արծիվը նաեւ քմահաճ է ու իրեն կամք թելադրողներին անսպասելիորեն կարող է հակադարձել: Եւ ուրեմն, ձեռքերն արծիվների վրա դնելը կարող է վտանգավոր դառնալ: