
«Ես իմ կուսակցության ծառան եմ, կծառայեմ»:
Սա դեռ քիչ է, նախկին ոստիկանապետը հայտարարում է, թե ՀՀԿ-ն իրեն ինչ ասի, պատրաստ է կատարելու: Իհարկե, ծառայել կարելի է, բայց ոչ թե կուսակցությանը, այլ երկրին: Իսկ ՀՀԿ-ին ծառայելու մասին հայտարարությունն անգամ հավատարմության սահմաններից է դուրս: Երկրից, պետությունից ու ժողովրդից բացի, այլ արժեքների ծառայելը, մեղմ ասած, գեղեցիկ չէ: Եւ լավ կլինի, որ «ջիգյարով մարդու» համարում ունեցող Ալիկ Սերգեյիչը նման հայտարարություններ չանի: Միեւնույն է, մեր երկրում անձին ծառայելը ոչ միշտ է գնահատվում: Ու դրա օրինակները շաաա՜տ շատ են: Հետեւաբար, արժե վերանայել ծառայելու օբյեկտներին: