Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց «Կյանքի խոսք» կազմակերպությունն ընդդեմ «Իրավունք» շաբաթաթերթի գործով դատավարությունը: «Կյանքի խոսք»-ի ղեկավար Արթուր Սիմոնյանը դիմել է դատարան` կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու եւ ներողություն խնդրելու պահանջով:
Կազմակերպության զայրույթն է առաջացրել թերթում տպագրված կոլլաժը եւ հրապարակումը: «Այդ «էրզաց-կրոնի բիզնեսմենին» (այդպես են նրան կոչում սոցիալական ցանցերում), հավանաբար, ափերից հանել է այն, որ հանրությանը ներկայացվել է սույն, ըստ Հայ առաքելական եկեղեցու, աստվածատհաճ եւ շատերի կողմից չհարգված հաստատությանը` աղմկալի պոռնոսկանդալի հերոսուհի, «խելահեղ սեքսի» անվիճելի թագուհի Անժելա Սարգսյանի անդամակցության փաստը: Անշուշտ, սույն տգեղ իրողությունն էապես փչացրել է «գործարար համբավը» մի աղանդավորական կառույցի, որն արտաքին ապազգային եւ հակազգային ուժերի շահերի արտահայտիչն ու կամակատարն է: Եւ հենց այդ պատճառով Արթուր Սիմոնյանը կեսկիլոգրամանոց հայցադիմում է ներկայացրել դատարան` ի պաշտպանություն ինչպես իր սիրելի անձի, այնպես էլ իր գլխավորած «Կյանքի խոսք» աղանդի «պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի»»,-նշված է թերթի խմբագրության տարածած հայտարարության մեջ:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին` ժամը 15:30-ին:
ԱՆԺԵԼԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ