Իրաքի իշխանությունները հայտարարել են երկրի կենտրոն շուրջ 4 հազար կամավորների հավաքվելու մասին, որոնք կպայքարեն «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ:
Ուրբաթ օրը շուրջ 2,5 հազար կամավորներ տեղափոխվել են Էր-Ռամադի քաղաք, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Բաղդադից 115 կմ դեպի արեւմուտք: Շաբաթ օրը սպասվում է եւս 1,5 հազար մարդու ժամանում: Զինվորներին տեղափոխում են ռազմական ուղղաթիռներով:
Կամավորների մեծամասնությունը տեղի շիա մահմեդականներ են, որոնք արձագանքել են իրենց հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի աս Սիստանիի կոչին: