
«Մենք հարգանք ենք տածում Արգենտինայի հավաքականի հանդեպ, բայց ոչ վախ: Սխալ է ներկայացնել մեր առաջիկա մրցակցին որպես մեկ ֆուտբոլիստի թիմ», – նման կարծիք Արգենտինայի հավաքականի մասին հայտնել է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:
«Մեսսին կարող է հանդիպումներ ելք վճռել, բայց ներկայիս աշխարհի առաջնությունում արգենտինացիները առաջին հերթին ներկայացել են որպես թիմ: Հարձակման գծում բացի Մեսսիից կան այլ հրաշալի վարպետներ՝ Իգաուաինը, դի Մարիան: Սակայն մեր թիմը նույնպես գտնվում է հրաշալի մարզավիճակում և պատրաստ են հերթական անգամ դա ցուցադրել։
Գերմանիան կարող է առաջինը լինել և կներդնի իր ողջ ուժերը, որպեսի այս յուրահատուկ հնարավորությունը օգտագործի»,- նշել է նա: