
Իսրայելը Գազայի հատվածում պաշտոնապես սկսել է վերգետնյա գործողություն: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Նշվում է, որ իսրայելական հատուկջոկատայինները մտել են Գազայի տարածք, պաղեստինցիների հետ տեղի է ունեցել ոչ մեծ փոխհրաձգություն:
Ավելի վաղ նշվում էր նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի հատուկջոկատայինները Գազայում անցկացրել են հատուկ գործողություն՝ գրոհայինների հրթիռային սարքավորումները ոչնչացնելու համար: