Հոլանդիայի հավաքականի յուրօրինակ ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հոլանդիայի ագզային հավաքականն աշխարհի առաջնության ժամանակ յուրօրինակ ռեկորդ գրանցեց: Հոլանդիայի հավաքականի կազմում հայտավորված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին Բրազիլիայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությանը: Սա առաջին դեպքն է, երբ թիմի բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս «Մունդիալում»:

Հոլանդիայի կազմում խաղացին նույնիսկ 3 դարպասապահներ՝ Յասպեր Սիլեսենը , Տիմ Կրուլը եւ Միշել Վորմը: Վերջինս փոխարինման դուրս եկավ բրազիլացիների դեմ  խաղում, որում հոլանդացիները հաղթանակի շնորհիվ  առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:




Լրահոս