Ամերիկյան Chrysler ավտոկոնցեռնը Ռուսաստանից 12300 արտաճանապարհային է հետ կանչում , քանի որ էլեկտրոնային համակարգերում առկա են անսարքություններ:
Սա վերաբերում է Jeep Grand Cherokee և Dodge Durango մոդելներին, որոնք թողարկվել են 2011-2014 թվականներին: Լուսարձակների ապակու լուսավորման էլեկտրական համակարգում կարող են անսարքություններ ի հայտ գալ, որոնց հետևանքով կարող է կարճ միացում և բռնկում տեղի ունենալ:
Chrysler-ի տվյալներով` անսարքությունների պատճառով մինչ օրս երեք մարդ է տուժել: