Անջելինա Ջոլին տառապում է անքնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին խոստովանել է, որ վատ է քնում գիշերները և տառապում է անքնությամբ:

«Աշխարհում ամենից շատ ես վախենում եմ իմ երեխաների համար՝ հանկարծ նրանց հետ մի վատ բան չպատահի: Վերջերս մենք հյուրանոցում էինք մնացել, և ես ամբողջ գիշեր չէի կարողանում աչք փակել՝ այնտեղ սանդուղքը շատ վտանգավոր էր, և ես վախենում էի, որ ինչ-որ մեկը կարող է բարձրությունից ընկնել»,- նշել է նա` պատմելով, որ հիմնական անքնության պատճառը վախերն են լինում:

«Հույս ունեմ, որ մեր երեխաները գոնե մի քիչ պատկերացնում են, թե ինչ բարդ աշխարհում են ապրում»,- հավելել է Ջոլին:




Լրահոս