
Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը հայտարարել է, որ ավարտում է կարիերան իր ազգային թիմում:
«Չեմ ցանկանում 35 տարեկան հասակում մասնակցել Ամերիկայի գավաթի 2015թ. խաղարկությանը և ոչ մի հնարավորություն չունենալ մասնակցելու 2018թ. Մունդիալին: Դա եսամոլություն կլինի:
Տխուր պահ է բրազիլական ֆուտբոլի համար: Կարծում եմ` ժամանակն է մոռանալ այս ամենի մասին»,- նշել է նա` ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: