ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ՉԻ ՆԵՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Սոլովյովի շոուի ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին Ալլա Պուգաչովայի հասցեին վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել` ասելով. «Դուք` արտիստներդ, ամեն մեկդ մի անբարոյական եք, փողի համար պատրաստ պառկել ամեն գործարարի հետ… Երբ ես լինեմ Կրեմլում, ու դուք էլ գաք այնտեղ, ես կթքեմ ձեզ վրա ու կմաքրեմ ոտքերս»: Այս ամենից հետո պրիմադոննան խիստ նեղացել էր, բայց Ժիրինովսկին չէր շտապում նրանից ներողություն խնդրել: Սակայն ՌԴ նախագահի ընտրություններից հետո, երբ նրան հարցրել են` արդյոք չի զղջում իր այդ պահվածքի համար, Ժիրինովսկին խոստովանել է, որ մի քիչ չափն անցել է: «Խոսքերս հետ չեմ վերցնում, բայց մի քանի արտահայտություն ավելորդ եղան Պուգաչովայի հասցեին: Ամեն դեպքում, նա կին է, այնպես որ, կներեք, Ալլա՛ Բորիսովնա»,-շատ անսպասելի ասել է Ժիրինովսկին: Պուգաչովան դեռ չի պատասխանել այդ ներողությանը, հավանաբար դեռ չի ներել:




Լրահոս