ՀԱՐՑ. Ես օգտվում եմ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության «Անձնական» փաթեթից, նախկինում վճարում էի ամսական տասը հազար դրամ, բայց հիմա լսել եմ, որ պետք է վճարեմ յոթ հազար հինգ հարյուր դրամ: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, այսուհետ «Անձնական» հետվճարային սակագնային պլանի ամսավճարը կկազմի յոթ հազար հինգ հարյուր դրամ` նախկին տասը հազարի փոխարեն: Ավելին, երկու հարյուր րոպե ներառված խոսելաժամանակը, որը նախկինում տրամադրվում էր Հայաստանի Հանրապետության այլ ցանցեր զանգահարելու համար, այժմ կարելի է օգտագործել նաեւ 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, ինչպես նաեւ դեպի Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգահարելու համար: Իսկ ներառված ինտերնետի ծավալն այժմ կազմում է հինգ հարյուր ՄԲ` նախկին երկու հարյուրի փոխարեն: Ներառված խոսելաժամանակից օգտվելու համար Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա անհրաժեշտ է զանգահարել «Հեռազանգ» ծառայության միջոցով:
կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սպասենք ավելիին…