
Apple տեխնոլոգիական ընկերության արտադրանքի սիրահարները սպասում են iWatch «խելացի» ժամացույցի թողարկմանը: Սակայն երկար ժամանակ է ինչ այն անհայտ պատճառներով ձգձգվում է։
The Daily Mail-ը հայտնում է, որ ժամացույցի արտադրությունը չի սկսվի մինչ ընթացիկ տարվա նոյեմբեր։ Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ զանգվածային արտադրության հետաձգումը պայմանավորված է նրանով, որ Apple-ը ցանկանում է գերորակյալ ժամացույց ստեղծել։
Հայտնի է, որ սարքը համալրված է լինելու շափյուղայի բյուրեղներից պատրաստված դիմացկուն էկրանով, որն էլ անկոտրելի է լինելու։