
ՌԴ Նովոռոսիյսկի մարզում փոթորկի հետեւանքով երկու քույր են մահացել: Այն վրանի վրա, որտեղ գտնվել են երեխաները` ծառ է ընկել:
«Հուլիսի 12-ին ժամը 22:50-ին «Չայկա» հանգստի գոտում, որը տեղակայված է Օբսկի ջրամբարի ափին, փոթորկի ժամանակ վրանի վրա ծառ է ընկել: Նախնական տվյալներով՝ վրանում 3 եւ 4.5 տարեկան երեք երեխա է եղել: Նրանցից երկուսը՝ երեք տարեկան քույրերը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Ռուսաստանի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ երեխաները հանգստանում էին ծնողների հետ միասին: