Մեկնարկել են դպրոցականների առարկայական օլիմպիադաները. ունենք 6 մեդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները` մեր հավաքականների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

««Մաթեմատիկա» առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 3-ից 13-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր:

«Կենսաբանություն» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 6-ից 13-ը Ինդոնեզիայում: Մեր երեխաները նվաճել են 3 բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ այս պահին մենք արդեն ունենք 6 մեդալ:

Շնորհավորում եմ բոլորիս: Շնորհակալ եմ մեր աշակերտներին, մարզիչներին, իրենց ուսուցիչներին Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: Հաջողություն եմ մաղթում մեր մնացած օլիմպիական թիմերին: Առջևում դեռ քիմիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաները»,- նշել է նախարարը: 




Լրահոս