ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ապրում եմ Քանաքեռում (17փողոց, Ռենտգեն ինստիտուտի դիմաց): Մեր շենքի դիմաց դեռ կոմունիստների ժամանակներից մնացել են էլեկտրական սյուներ, որոնց վրայից հին լարեր են կախված: Ինչո՞ւ այդ հին սյուները եւ լարերը չեն փոխարինվում նորերով կամ հեռացվում, եթե պիտանի չեն:

Արմեն Պետրոսյան, 45 տարեկան, տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ. «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հիմա Քանաքեռի 17-րդ փողոցն ամբողջությամբ` Ծարավ աղբյուր փողոցից մինչեւ Ֆանարջյան փողոց (Ռենտգեն ինստիտուտի դիմաց), լուսավորվում է: Արտաքին լուսավորության ցանցում ոչ մի կախված լար չկա:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկ սյունե՞րը, որոնք անհիշելի ժամանակներից ցցված են այստեղ ու այնտեղ ու որեւէ դեր չեն կատարում: Շատ դեպքերում հնուց մնացած սյուների վրայով անգամ (գոնե ձեւի համար) չգործող լարեր չեն անցնում:
Էներգետիկ ճգնաժամի տարիներին չգործող փայտյա սյուների մի մասը բնակչությունը սղոցեց ու բնակարանները տաքացնելու նպատակին ծառայեցրեց: Բետոնե սյուները նույնությամբ մնացին: Իհարկե, այս տեսակի էլեկտրասյուները տեղահանելով ու ջարդելով խորհրդային ժամանակների ոչ քիչ քանակությամբ որակյալ ամրան կարելի է ստանալ: Այլ հարց է, որ սյունը տեղից հանելու եւ այն մասերի բաժանելու ծախսն ու աշխատանքը երեւի թե ավելին է, քան ամրանի գինը: Ուստիեւ քաղաքապետարանը կամ էլցանցերը սեփական նախաձեռնությամբ պետք է անցնեն անպետք դարձած սյուներից քաղաքը մաքրելու գործին:




Լրահոս