«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի Հանրապետության պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը վերջերս մի շքեղ ավտոմեքենա է գնել, որն ուղարկել է Դուբայ` զրահապատելու համար: Թե ինչ մակնիշի մեքենայի մասին է խոսքը, առայժմ վերջնականապես չհաջողվեց պարզել: Միայն փաստենք, որ եթե որոշ պաշտոնյաների դեպքում ավտոմեքենայի զրահապատումը ուղղակի «թիթիզություն» է, ապա Գագիկ Խաչատրյանի դեպքում` նույնիսկ անհրաժեշտություն կարելի է համարել: Բոլորն էլ հիշում են, որ Խաչատրյանը Պետեկամուտների կոմիտեի միակ ղեկավարը չէ, որի նկատմամբ մահափորձ է կատարվել: Ուստի նա զգուշանալու առիթներ ունի: Երբ փորձեցինք այս լուրը ճշգրտող հարցերով մեկնաբանություններ ստանալ ՊԵԿ մամուլի պատասխանատուներից, ստացանք բավականին կտրուկ պատասխան. «Ոչ, այդ լուրը չի համապատասխանում իրականությանը»: Այս դեպքում մնում է ավելացնել` «ոնց ասեք, բայց մենք գիտենք»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ