Հաջորդ AUDI-ի դեբյուտը կկայանա 2015-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Audi ընկերությունը մտադիր է հաջորդ սերնդի R8 սուպերքարը զինել դիզելային շարժիչով: Շարժիչը մշակում են գերմանական Ինգոլշտադտ քաղաքում: 

R8-ի դիզելային ագրեգատի մասին գերմանական ընկերությունում առաջին անգամ խոսել են 2008-ին, երբ ստեղծվել էր V12 դիզելային շարժիչով մոդելի նախատիպը: 

Իսկ հաջորդ սերնդի R8 սերիական մոդելը կկառուցեն նույն հարթակի հիման վրա, ինչ և Lamborghini Huracan-ը: Մոդելը կներկայանա երեք բենզինային շարժիչով: Սպասվում է, որ նոր R8-ի դեբյուտը կկայանա 2015-ին: 




Լրահոս