Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին մեծ թվով պատվավոր անձինք են ներկա եղել: ՖԻՖԱ-ն հրապարակել է նրանց անունները:
Հանդիպմանը ներկա են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՀԱՀ-ի ղեկավար Ջեյկոբ Զուման, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան եւ այլ պաշտոնյաներ:
Հյուրերի թվում են բազմաթիվ երաժիշտներ, ֆուտբոլիստներ և այլ պատվավոր հյուրեր: