Հուլիսի 13-ին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նախարարը հանդիպել է Կարինե Դավթյանի ընտանիքի անդամների հետ, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ: Այս մասին համացանցի իր էջում հայտնում է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բժիշկները հավաստիացրեցին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նրա կյանքը փրկել հաջողվել է օպերատիվ տեղափոխման շնորհիվ: Նախարարը հանդիպել է նաև այլ հիվանդների հետ, որոնք այժմ ապաքինվում են», – նշել է նա:
Հիշեցնենք, որ Կարինե Դավթյանի վիրավորվել է ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից, երբ գնալիս էր եղել իր ծառայող ամուսնու մոտ: