![](https://armlur.am/wp-content/uploads/2012/03/17//20006.jpg)
“ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը նախընտրել է որպես պատգամավորության թեկնածու առաջադրվել ոչ թե համամասնական, այլ մեծամասնական ընտրակարգով”, – քիչ առաջ նման հայտարարություն է տարածել Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը: Ըստ աղբյուրի, այսօր Կ. Կարապետյանը թիվ 32 (Տաշիր, Ստեփանավան) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր առաջադրման փաստաթղթերը: