
Մարտի 17-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանացքները հիմնականում անցանելի են: Փակ է Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Մաքենիս գյուղի ավտոճանապարհները: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Իսկ դժվարանցանելի են Երասխ-Եղեգնաձոր, Շիրակի մարզի` Սարալանջ-Գյումրի, Գյումրի-Աշոցք, Արագածոտնի մարզ` Ապարան քաղաքի և շրջակա գյուղերի, Գեղարքունիքի մարզի` Մադինա և Ախպրաձոր գյուղերի, Սյունիքի մարզի` Քաջարան-Մեղրի, Կապան-Գորիս ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց: