Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում այսօր կայացավ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչը: Խաղի մեկնարկային 45 րոպեներն անցան հավասար պայքարում:
Թիմերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը եւ սկզբնամասում անցկացնում էին գրոհներ: Գերմանացիներն ունեին տարածքային առավելություն, սակայն էին կարողանում գոլեր հեղինակել:
Երկրորդ խաղակեսում թիմերը կրկին ակտիվ էին և անդադար գրոհում էին, սակայն չէին կարողանում արդյունքի հասնել: Երկրորդ խաղակեսում նույնպես գոլեր չեղան և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Ավելացված ժամանակում փոխարիման դուրս եկած Մարիո Գյոտցեն դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակ: