Այսօր՝ մարտի 17-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցները այցելել են Երեւանի «Սուրբ Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոն», որտեղ երեկվանից իր բուժումն է ստանում Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Սուրիկ Իսայանը: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 15-ի առավոտյան ժամը 5.30-ի սահմաններում Սուրիկ Իսայանը իրենց տան բակում շան հաչոցներ է լսել: «Դուրս եկա տանից, տեսնեմ գայլը շների վրա է հարձակվել: Լույսը վառեցի՝ մտածելով, որ կփախնի, էն էլ չփախավ, հարձակվեց վրաս: Դիմադրում էի: Հետո, երբ շունը հարձակվեց գելի վրա, գելն ինձ թողեց, նորից հարձակվեց շների վրա»,-ֆոտոլրագրողին պատմել է տուժած Իսայանը: Աղմուկ աղաղակի վրա դուրս ենեկել ընտանիքի անդամները եւ գայլը դիմել է փախուստի դեպի հարեւան Արտամետ գյուղ: Սակայն մինչեւ փախնելը, մի քանի ժամ գայլը եղել է գյուղում, անգամ դպրոցի բակում: Եվ միայն հովիվ Շալիկոն է գայլին տեսնելով զանգահարել որսորդ Վրեժին, որն էլ հետապնդելով շների կողմից վիրավորված գայլին, կարողացել է վնասազերծել: (լուսանկարները` Գագիկ Շամշյանի)
Գայլը հարձակվել է երիտասարդի վրա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ