Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած Տարոն Մարգարյանի հայտարարագրերի համաձայն, նրա կարողությունը կարծես օրեցօր է աճում:
Ահավասիկ, ինչպես պարզեց «Ժողովուրդ»-ը, Երեւանի քաղաքապետը 2013թ. փետրվարի 13-ին ներկայացրած հայտարարագրում նշել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո: Այդ տարի նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը: Հաջորդ հայտարարագրում, որը Տարոն Մարգարյանը ներկայացրել է նույն թվականի սեպտեմբերին, արդեն ավելացրել է միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող 7 շենք-շինություն, մեկ միանձնյա սեփականության հողամաս, հողին ամրացված 3 այլ անշարժ գույք, ավտոմոբիլային 3 տրանսպորտի միջոց: Դրամական միջոցները փոփոխության չեն ենթարկվել: Իսկ նոր հայտարարագրում՝ 26.02.2014թ. նշված է, որ նրան հաջողվել է մեկ տարում 7 մլն 333 հազար դրամ գումար վաստակել: