Armenian text to speach

ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄԵՆԱՎԻԹԽԱՐԻ ԹՌՉՈՒՆԸ

Հետազոտելով ավելի քան 30 տարի առաջ հայտնաբերված քարացած մնացորդները՝ ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ դրանք պատկանում են ամենավիթխարի թռչնին, որ երբեւէ ճախրել է երկնքում:
Հսկայական ծովային թռչնի թեւերի երկարությունը կազմել է 6-7.5 մետր, որը երկու անգամ ավելի է, քան ալբատրոսինը, որը համարվում է փետրավորների ամենախոշոր ներկայացուցիչը:
Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ հնագույն թռչունը, որն ապրել է Երկրի վրա մոտ 5 մլն տարի առաջ, հնարավոր է՝ բավականին էլեգանտ է ճախրել երկնքում, սակայն հսկայական չափերի ու քաշի պատճառով հաստատ խնդիրներ է ունեցել թռչելիս եւ իջնելիս:

ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

Բրիտանացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Քրիս Ֆրումն առաջինն է, ով հեծանվով Մեծ Բրիտանիայից Ֆրանսիա է հասել Լա Մանշի տակով։ Էլեկտրոնային տարբերակը, սպորտսմենի ուղեւորությունն Եվրաթունելով անգլիական Ֆոլքսթոունից ֆրանսիական Կալե քաղաք տեւել է մոտավորապես 55 րոպե։ Տվյալ արդյունքն ավելի երկար է, քան ճամփորդությունը գնացքով՝ 35 րոպե, սակայն ավելի արագ է, քան լաստանավով՝ 90 րոպե։ Ֆրումի զարգացրած առավելագույն արագությունը եղել է 65 կմ/ժ։

ԱՆՆԱ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ ԿՄԱՅՐԱՆԱ

«Քույրը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Աննա Մովսեսյանի նորաստեղծ ընտանիքում համալրում է սպասվում: Աննան նշել է, որ հղիության երրորդ ամսում է եւ նոր կարգավիճակում իրեն հրաշալի է զգում: Երեխայի սեռը դեռ չեն պարզել, իսկ նորածնի ճիչը նրանց տանը կլսվի հունվարին:
Դերասանուհին ափսոսում է, որ չի կարողացել ամուսնուն անակնկալ ձեւով հայտնել հայր դառնալու լուրը. «Նա պատահաբար լսեց իմ եւ սկեսրոջս խոսակցությունն այդ թեմայով»,- պատմել է Աննան: Ի դեպ դերասանուհին եւ ռոք-երաժիշտ Վրեժ Խաչատրյանն ամուսնացել են այս տարեսկզբին:

ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄ

Աստղային զույգի՝ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի երկրորդ համատեղ ֆիլմը կնկարահանվի Մալթայում:
Մեկամսյա համատեղ շրջագայությունից հետո կայանալիք նկարահանումների վայր է ընտրվել Գոցոն: Աստղային զույգը եւ նրանց վեց երեխաները Մալթա կժամանեն ամռան վերջին եւ այնտեղ կմնան երկու ամիս:
Արդեն հայտնի է, որ նոր ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է ռոմանտիկ մի պատմություն, որի սցենարը գրել է ինքը՝ Ջոլին: Ֆիլմի անվանումը, ռեժիսորը եւ դերասանական կազմը դեռ հայտնի չեն:
«Դժվար թե այն մեծ կինո անվանես: Այս ֆիլմը շատերին դուր կգա, սակայն քչերը կցանկանան այն երկրորդ անգամ դիտել: Սա փորձարկային, անկախ նախագիծ է, որտեղ մենք կխաղանք մեզ համար նոր հերոսների դերում»- իր հարցազրույցներից մեկում ասել է Ջոլին:
Հիշեցնենք, որ Ջոլիի եւ Փիթի միակ համատեղ ֆիլմը «Միսթեր եւ միսիս Սմիթն» է: Այն նկարահանվել է 2005թ. եւ ստեղծողներին ավելի քան 500 միլիոն դոլար է բերել:

ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ «ՍԵԼՖԻ»

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կրկին գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը: Կառավարության շենքի վերելակում «սելֆի» անելուց հետո ՌԴ վարչապետն այս անգամ ներկայացրել է հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովի հետ իր «սելֆին», որն արվել է մոդելի հարսանիքի ժամանակ:
Բասկովի եւ Մեդվեդեւի լուսանկարը, որը հրապարակվել էր երգչի «Instagram»-ում, մի քանի օրվա ընթացքում մի քանի հազար լայք եւ մեկնաբանություն է հավաքել: Երգչի խոսքով՝ նա ՌԴ կառավարության ղեկավարի հետ լուսանկարվել է «ընկերական հանդիպման ժամանակ, որը, ինչպես պարզվել է ավելի ուշ, քիչ հայտնի «ԾՏոՌսՖվօպ ոսՏվՊՌվՍՌ» խմբի մեներգչուհի, «Միսս Երկիր -2013» մրցույթի հաղթող Օլեսյա Բոսլովյակի հարսանիքին է եղել:




Լրահոս