Ի՞նչն էր 16-ամյա Առաքելին հասցրել ինքնասպանության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել:

Գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերվել է 16-ամյա Առաքել Ա.-ի դին:

Armlur.am-ի հետ զրույցում Ոսկեթասի գյուղապետ Սամվել Հովսեփյանը հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, և եզրակացությունից հետո պարզ կլինեն մահվան հանգամանքները:

«Առաքելի դին Աշտարակ են տեղափոխել, բժիշկների տված եզրակացությունից պարզ կլինի` ինչ էր, ոնց էր: Հիմնական վարկածը ինքնասպանությունն է: Բայց թե ինչը կարող էր պատճառ լինել, ոչ ոքի մտքով ոչինչ չի անցնում»,- ասաց գյուղապետը:

Ոստիկանությունից Armlur.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. Օր. 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: 

Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com-ից, նա ընտանիքի կրտսեր զավակն էր, երկու մեծահասակ քույր ունի, հայրը ավտոպահեստամասերի վաճառքով է զբաղվում, մայրը տնային տնտեսուհի է: Իսկ անասնագոմը, որտեղ հայտնաբերվել է երեխայի դին, իրենց հարևանինն է, ովքեր մեկնել են արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի դաշնություն և թույլատրել են, որպեսզի մահացած երեխայի հարազատներն այնտեղ պահեն իրենց խոշոր եղջերավոր անասուններին:




Լրահոս