«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով ՝ ս.թ. հուլիսի 14-ին ժամը 10.00-ից մինչև 18.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 4, 5 և 8-րդ զանգվածների, Մայակ, Բանավան թաղամասերի, Ջրվեժ գյուղի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: