Առողջապահության նախարարությունը՝ սուր ինֆեկցիոն հիվանդության դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում «սուր մենինգիտ» ախտորոշմամբ հիվանդներ կամ մենինգիտի կասկածելի դեպքեր չկան:

Ներկա պահին ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 18 հիվանդ`   «աղիքային վարակ» ախտորոշմամբ։ Բոլոր 18 հիվանդի մոտ առկա են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ, որոնք, ըստ լաբորատոր հատազոտության արդյունքների, որևէ առնչություն չունեն էնտերովիրուսների հետ։ Միայն 4 հիվանդ է ունեցել նաև գլխացավ, նրանցից 2-ի մոտ հայտնաբերվել է պայմանական ախտածին հարուցիչ (Klebsiella): Հիվանդները միմյանց հետ համաճարակաբանորեն կապված չեն, խմբակային հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել: Հիվանդացության նման ցուցանիշները բնորոշ են այս սեզոնին։

Արմավիրում համաճարակային նման իրավիճակի հետ կապված անհրաժեշտություն չկա բակային համայցեր, ինչպես նաև մանկապարտեզներում օրը 2 անգամ ջերմաչափում կատարելու, ինչը չի արվում:

Հունիսի 1-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոն է դիմել 5 հիվանդ (տեղեկատվությամբ նշված 10-ի փոխարեն), որոնց  մոտ  ախտորոշվել է «սուր մենինգիտ» և տեղափոխվել են  Երևանի բժշկական կենտրոններ: Հիվանդները տարբեր հասցեներից են և համաճարակաբանորեն իրար հետ կապված չեն: Նշված բոլոր հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցներից առողջացումով:

ՀՀ առողջապահության նախարարություն




Լրահոս