Բռնցամարտիկին սպանել են պարտքի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի գիշերը Կրասնոդարում սպանված 19-ամյա երիտասարդի սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախնական տվյալներով՝ զոհվածը բռնքամարտի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի անդամ էր. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Սպանվածի մարմինը՝ պարանոցի հատվածում ծակող կտրող վնասվածքով, հայտնաբերվել է Կրասնի փողոցի անցումներից մեկում», – ասվում է ոստիկանության հայտարարությունում:

Քննության վարկածով՝ սպանությանը նախորդել է պարտքի հետ կապված միջադեպ: Զոհվածը 25-ամյա ընկերոջ հետ հանդիպման է կանչել մեկ այլ երիտասարդի, որպեսզի համոզեն նրան վերադարձնել իրենց ծանոթ աղջկա պարտքը:

Բռնկված վեճի ժամանակ երիտասարդը դանակով հարվածել է 19-ամյա երիտասարդին և հեռացել: Մարդասպանի անձը և նրա գտնվելու վայրը պարզվում են:




Լրահոս