Երկրաշարժ Վրաստանի Հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին, տեղական ժամանակով ժամը 10.59-ին Վրաստանի Հանրապետության տարածքում` Գորի քաղաքից 34 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժին նախորդել են 3 և 3.1 մագնիտուդով ցնցումներ, համապատասխանաբար՝ ս. թ. 17.03-ին ժամը 23.04-ին և 18.03-ին ժամը 01.52-ին: Ըստ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության` զոհեր, տուժածներ և ավերածություններ չկան:  




Լրահոս