Հայտնի է “”Ժառանգություն”” և “”Ազատ դեմոկրատների”” միասցական ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր “”Ժառանգություն”” կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարությամբ կայացել է կուսակցության վարչության ընդլայնված նիստը: Վարչությունը քննարկել ու որոշել է կուսակցության Խորհրդի քննարկմանը ներկայացնել մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցությանը, ինչպեսեւ կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկին և համամասնական ցուցակին վերաբերող հարցերը: Վարչության նիստից անմիջապես հետո տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ: Վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է վարչության զեկույցը Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: Խորհրդի անդամները ներկայացրել են տեսակետներ առաջիկայում` մինչեւ խորհրդարանական ընտրություններ, ինչպեսեւ մայիսի 6-ից հետո կուսակցության մարտավարության եւ ռազմավարության վերաբերյալ: Ապա խորհուրդը քննարկել է վարչության առաջարկը 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական և համամասնական ընտրակարգով կուսակցության մասնակցության ձեւաչափի և կազմի վերաբերյալ: Խորհուրդը որոշել է մասնակցել 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Այն նաև ձայների մեծամասնությամբ հաստատել է կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկը, ապա, հաշվի առնելով “”Ազատ Դեմոկրատներ”” կուսակցության հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը` հաստատեց համամասնական ընտրակարգով այդ կուսակցության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ “”Ժառանգություն”” կուսակցության հմատեղ ցուցակը: Կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ներկայացվում է նաև “”Ժառանգության”” կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ամբողջական ցանկը և համամասնական ընտրակարգով առաջադրվող 101 հոգուց բաղկացած “”Ազատ դեմոկրատներ””-ի հետ միացյալ ցուցակի առաջին 25 թեկնածուներին.Մեծամասնական.1/ Սաֆարյան Ստյոպա (թիվ 1 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր. 2/ Փոստանջյան Զարուհի (թիվ 4 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր. 3/ Մարտիրոսյան Արմեն. (թիվ 6 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր. 4/ Հակոբյան Ռուբեն (թիվ 9 ընտր.), Ժառանգություն, քաղաքագետ. 5/ Բախշյան Անահիտ (թիվ 12 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր. 6/ Շահբազյան Ռոբերտ (թիվ 20 ընտր.), Ժառանգություն, պատմաբան-իրավագետ, ուսուցիչ. 7/ Մարգարյան Գագիկ (թիվ 21 ընտր.), Ժառանգություն, տնտեսագետ. 8/ Սահակյան Գառնիկ (թիվ 30 ընտր.), Ժառանգություն, դեղագետ:Համամասնական.1. Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, 2. Խաչատուր Քոքոբելյան, Ազատ Դեմոկրատներ, 3. Զարուհի Փոստանջյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր4. Ալիկ Արզումանյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին արտգործնախարար5. Ռուբեն Հակոբյան, Ժառանգություն, քաղաքագետ6. Թեւան Պողոսյան, անկուսակցական, ՄԶՄԿ նախագահ,7. Մասիս Այվազյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին փոխոստիկանապետ8. Ստյոպա Սաֆարյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր9. Իզաբելլա Աբգարյան, անկուսակցական, բլոգեր,10. Արման Մուշեղյան, անկուսակցական, հաշմանդամների “Աշխարհն առանց արգելքների” ՀԿ11. Անուշ Սեդրակյան, Ազատ Դեմոկրատներ, գրականագետ, ԵՊՀ դասախոս12. Արտակ Ղազարյան, անկուսակցական, տնտեսագետ13. Գառնիկ Սահակյան, Ժառանգություն, դեղագետ14. Անահիտ Բախշյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր, մանկավարժ15. Հովհաննես Ղազարյան, Ազատ Դեմոկրատներ, մանկավարժ16. Արմեն Մարտիրոսյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր17. Արաքս Պողոսյան, անկուսակցական, ռադիոլրագրող, 18. Կարապետ Ռուբինյան, անկուսակցական, Գերագույն խորհրդի նախկին փոխխոսնակ19. Հովսեփ Խուրշուդյան, Ժառանգություն, տնտես-աշխարհագրագետ20. Կարեն Կարապետյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ21. Արթուր Պողոսյան, Ազատ դեմոկրատներ, բժիշկ-վիրաբույժ22. Արմեն Թորոսյան, Ժառանգություն, տնտեսագետ-իրավաբան23. Գագիկ Մարգարյան, Ժառանգություն, տնտեսագետ24. Վահագն Ղազարյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ25. Վարդան Խաչատրյան, անկուսակցական, ԱԺ պատգամավոր, աստվածաբանԱմբողջական ցուցակները օրենքով սահմանված ժամկետում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:  




Լրահոս