Հակառակորդի դիվերսանտի հարձակումից տուժած կնոջ տեսողությունը չի վերականգնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1977 թվականին ծնված Կարինե Դավթյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Կ.Դավթյանը Քարվաճառ գնալու ճանապարհին հակառակորդի դիվերսանտի կրակոցից վիրավորվել էր:

Ինչպես armlur.am-ին հայտնեց «Մուրացան» զինհոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, վիրավոր կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, ստացել է թափանցող հրազենային վիրավորումներ:

«Աչքն է վնասված, իսկ տեսողությունը դեռևս չի վերականգնվել. վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ»,- տեղեկացրեց բժիշկը:

Հիշեցնենք, որ դեպքի օրը զոհվել է հայկական բանակի մայոր Սարգիս Աբրահամյանը: Իսկ հարձակում կատարած հակառակորդի դիվերսանտը, ով շարունակում էր մնալ փախուստի մեջ, երեկ երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի վրա ընկել է հայ զինվորականների կողմից պատրաստված ծուղակը:




Լրահոս