Կուբայի իշխանությունները մոտ 100 մարդու են ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուբայի մայրաքաղաք Հավանայում կիրակնօրյա ավանդական բողոքի ակցիայի ժամանակ
ձերբակալվել է շարժման մոտ 100 մասնակից, որոնք պայքարում են երկրում քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար:

Ձերբակալվելուց մի քանի ժամ անց կանանց ազատ են արձակել: Կիրակնօրյա ակցիան, որի ընթացքում եղել են ձերբակալություններ, նվիրված էր Կուբան լքելու փորձ արած գրեթե 40 մարդկանց զոհվելու մահվան 20-ամյա տարելիցին:

Շարժումն ի հայտ է եղել 2003-ին: Սկզբում այդ խմբի մեջ էին 2003թ. ձերբակալվածների հարազատները, սակայն հետագայում ընդլայնել են իրենց իրավապաշտպան գործողությունը:

Միայն սպիտակ զգեստներ հագած ակտիվիստները կիրակի օրերը դուրս են գալիս փողոց՝ բողոքի ակցիաներ անվկացնելու:




Լրահոս