Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն աշխարհի առաջնության ընթացքում դարձել է հերթական ռեկորդի հեղինակ:
Նա Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն և մեդալ է նվաճել չորս աշխարհի առաջնություններում անընդմեջ։
Կլոզեն դարձել է պատմության միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է հասնել նման արդյունքի։ Գերմանիայի հավաքականի հարձակվողին հաջողվել է դառնալ նաև աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու (16 գոլ)։