Ֆիլիպինների ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը եղել է 6,4 մագնիտուդ:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մալապատան քաղաքից 141 կմ հարավ – արևելք: Ցնցման էպիկենտրոնը ծովի հատակից 22,5 կմ խորության վրա է եղել. տեղեկացնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Տուժածների և փլուզումների մասին տեղեկատվություն չկա: