Հուլիսի 14-ից Մադրիդի «Ռեալը» սկսում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Այդ առթիվ «արքայական ակումբի» ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն, իսկ երեկոյան արդեն առաջին մարզումը կանցկացնեն:
Նշենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստներն ընդհանուր թիմին կմիանան ավելի ուշ։
Հիշեցնենք նաև, որ առաջին պաշտոնական խաղը «Ռեալը» կանցկացնի օգոստոսի 12-ին, երբ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը վիճարկի «Սևիլիայի» հետ։