Armenian text to speach

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am -ին հայտնում են, որ Մարտի 19-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին”, “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին” եւ “ԱԺ կանոնակարգ” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի, Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Արա Նռանյանի, Կորյուն Նահապետյանի, Հովհաննես Սահակյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արամ Սաֆարյանի եւ կառավարության առաջարկների հիման վրա օրինագծերի փաթեթը լրամշակվել է: Նշվեց, որ ներկայացված առաջարկների մի մասը չի ընդունվել, մի մասն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակի: Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց քննարկվող օրինագծերի փաթեթի վերաբերյալ: 




Լրահոս