ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 05.03. -16.03.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 1.13մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել է 1.39մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Այս մասին հաղորդում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից: Մասնավորապես`Բուսական աշխարհի պահպանության ոլորտՍյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման նյութերով 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 877.0 հազ,դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 64.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի վարույթին հանձնված 3 գործով կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 388.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Կենդանական աշխարհի պահպանության ոլորտԳեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 25.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:Մթնոլորտային օդի պահպանության ոլորտՇիրակի ՏԲ կողմից “Ստեկլոմաշ” ԲԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:Հողերի պահպանության ոլորտԱրագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նմատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համարԿՀԹՎՆ ՎԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:Գեղարքունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:Արարատի ՏԲ կողմից հայտնաբերված խախտումների համար 5 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:Շիրակի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.35 մլն.դր. գումար:
11 օրում շրջակա միջավայրին հասցվել է 1.39 մլն դրամի վնաս
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ