Հայտնի են Հայկական ազգային կինոմրցանակաբաշխության մրցանակակիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, մարտի 18-ին, ամփոփվել են Ազգային կինոյի “Հայակ” առաջին մրցանակաբաշխության արդյունքները: “Հայակ” կինոմրցանակաբաշխությունն այլեւս իրողություն է հայկական կինոպատմության մեջ: Առաջին “Հայակները” շնորհվել են հետանկախության շրջանում ստեղծված հայկական լավագույն ֆիլմերին եւ դրանց հեղինակներին: Ազգային կինոմրցանակաբաշխության հիմնադիրներն են` Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը, ` “Օրանժ Արմենիա” ընկերությունը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Մրցույթի ժյուրին գլխավորում էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Հայկական կիոյում ունեցած  ավանդի համար “Հայակ” մրցանակ շնորհվել է Արտավազդ Փելեշյանին, Սոս Սարգսյանին, Լեւոն Աթոյանցին, Արման Մանարյանին եւ Ալբերտ Մկրտչյանին: Հատուկ մրցանակ տրվեց “Օրանժ” ընկերությանը: Լավագույն դեբյուտ անվանակարգում մրցանակ է ստացել Հովհաննես Գալստյանը (“Խճճված զուգահեռներ”): “Լավագույն անիմացիոն ֆիլմ” ճանաչվեց Գայանե Մարտիրոսյանի “Տարաշխարհիկները”,  “Լավագույն վավերագրական ֆիլմ” ` Վարդան Հովհաննիսյանի “Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերիցը”: “Լավագույն կարճամետրաժ ֆիլմ”  անվանակարգում մրցանակը շնորհվեց Գագիկ Հարությունյանին` “Յարխուշտայիե համար, իսկ ,Լավագույն կոմպոզիտոր” անվանակարգում` Յուրի Հարությունյանին (“Որտե՞ղ էիր, մարդ աստծո”): “Լավագույն նկարիչ” անվանակարգում մրցանակը շնորհվեց  Վարդան Սեդրակյանին: “Լավագույն դերասան” ճանաչվեց Միքայել Պողոսյանը (“Երեւան ջան”), իսկ “լավագույն դերասանուհի”` Աննա Էլբակյանը (“Որտե՞ղ էիր, մարդ աստծո”): “Լավագույն սցենարիստ” անվանակարգում մրցանակը շնորհվեց “Որտե՞ղ էիր, մարդ աստծոն” ֆիլմի սցենարի հեղինակներին` Առնոլդ Աղաբաբովին եւ Զորայր Խալափյանին: “Լավագույն օպերատոր” անվանակարգում մրցանակ տրվեց Վահագն Տեր-Հակոբյանին (“Վավերագրողը”), իսկ “Լավագույն  ռեժիսոր” ճանաչվեց Հարություն Խաչատրյանը (“Սահման”): Ժյուրին “Լավագույն խաղարկային ֆիլմն” անվանակարգում մրցանակը  շնորհեց Վիգեն Չալդրանյանին (“Ձայն բարբառոյ”):




Լրահոս