![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/63535400006.jpg)
Հնդկական Air India ավիաընկեության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ամերիկյան Նյու Ջերսի նահանգում: Ինքնաթիռը բախվել է թռչունների երամին և ստիպված եղել վթարային վայրէջք կատարել Նյուարկ քաղաքի միջազգային օդանավակայանում:
Ինքնաթիռում գտնվել է 313 ուղևոր: Ինքնաթիռը թռիչք է կատարել Նյուարկից հնդկական Մումբայ քաղաք: Վայրէջքից անմիջապես հետո ինքնաթիռի շարժիչներից մեկի մեջ թռչուն է մտել:
Օդաչուն որոշում է կայացրել ընդհատել չվերթը և վերադառնալ վայրէջքի օդանավակայան: Օդանավը մի քանի րոպե պտտվել է Նյուարկի վերևում, սպառելով վառելիքը, այնուհետև հաջողությամբ վայրէջք կատարել: