“Ժառանգություն” կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանի` կուսակցությունը լքելու որոշումը անձնական խնդիրներով պայմանավորված չէ: Այս մասին, այսօր` մարտի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ինքը` Կ. Հակոբյանը, հավելելով, որ եթե այն անձնական խնդիր լիներ, ինքը դա հրապարակային չէր դարձնի: Նշենք, որ Կարինե Հակոբյանը հրաժարվել է մասնակցել “Ժառանգության” նախընտրական արշավին եւ մտադիր է լքել կուսակցությունը: Նա նշեց, որ կողմ է ընտրացուցակներում երիտասարդության մուտքին, բայց կարծում է, որ նրանք իրենց հայացքներով պետք է հանրությանը հայտնի, եղած լինեն, գոնե մեկ անգամ եղած լինեն Մաշտոցի պուրակում, որպես օրինակ բերելով ,Ժառանգությանե ցուցակում ընդգրկված Արաքս Պողոսյանին: ԱԺ-ն, ըստ նրա, փորձադաշտ չէ, որ գնան, հետո պարզվի այդ նոր մարդիկ ազնի՞վ են, թե` ոչ: “Ում համար են ճանապարհ հարթում, ովքեր են վաղը որոշելու մեր երկրի բախտը: Շատերն են դեմ, շատերն են բողոքում, բայց իմ եւ նրանց տարբերությունն այն է, որ նրանցից շատերն են հայտնի դարձել Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով”, – ավելացրեց Կարինե Հակոբյանը: Նրա խոսքով, ինքը արդեն երկու տարի է անդամակցել է “Ժառանգությանը” եւ տարբեր խնդիրների, մոտեցումների շուրջ տարաձայնություններ է ունեցել: Օրինակ օտարաեզու դպրոցների շուրջ խնդիրը, ըստ նրա,պետք է չսկսվեր եւ ավարտվեր մեկ նամակով: Իսկ կուսակցությունը լքելու նրա որոշումը այն բարակած թեւն էր, որը կտրվեց: Կարինե Հակոբյանը դեմ է նաեւ Մասիս Այվազյանի (“Ազատ դեմոկրատներ”) ընդգրկվածությանը ընտրացուցակում: Միաժամանակ, նա կարծում է, որ “Ժառանգության” ցուցակը նվազեցրեց իր ձայները: Կ. Հակոբյանի համոզմամբ, դաշինքերը չեն ծառայում իրենց նպատակներին: Լրագրողի այն հարցին, թե արդյոք վիրավորվա՞ծ է կուսակցությունից, նա արձագանքեց. “Երեւի մի քիչ”: Կարինե Հակոբյանի “Ժառանգությունից” դուրս գալու որոշումը այն բարակած թեւն էր, որը պոկվեց
Կարինե Հակոբյանի Ժառանգությունից դուրս գալու որոշումը պոկվեց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ