Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեին և նրա գերատեսչությանը՝ թմրանյութերի աննախադեպ քանակի առգրավման կապակցությամբ. տեղեկացնում է Новости Грузия-ն:
Անցած ուրբաթ՝ հուլիսի 11-ին, ոստիկանները Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող մեքենայի մեջ հայտնաբերել են հեղուկ հերոինի մեծ խմբաքանակ:
Թմրանյութը տեղափոխում էին հեղուկ օճառի 30-լիտրանոց տարաներով: Մաքսանենգ բեռի ընդհանուր քաշը 2,79 տոննա էր:
«Նման քանակությամբ թմրանյութերի առգրավումը Վրաստանի համար աննախադեպ է: Նախնական տվյալների համաձայն՝ առգրավված նյութը պարունակում է 80% մաքուր հերոին, որի շուկայական գինը կազմում է հարյուրավոր միլիոն դոլարներ»- հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն: