ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՑԵԽՈՏ ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԸ

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը վիճել է քրոջ՝ Քլոեի հետ: Նրանք երկուսն էլ հայտնվել են ցեխաջրի մեջ: Դա տեղի է ունեցել ռեալիթի շոուի հերթական սերիայի նկարահանման ժամանակ, երբ Քիմը մրցավազք է կազմակերպել: Պայքարելով ավելորդ քաշի դեմ Քիմն ու նրա քույր Քլոեն անցել են հինգ կիլոմետր տարածք: Ճանապարհի վերջում Քարդաշյան քույրերն իսկական շոու են կազմակերպել: Քիմը հրել է Քլոեին ցեխաջրի մեջ, սակայն վերջինիս հաջողվել է պահել հավասարակշռությունը: Աղջիկը որոշել է պատասխանել 33-ամյա քրոջը եւ մի քանի փորձից հետո Քիմին գցել է ցեխաջրի մեջ: Սակայն աստղն իրեն չի կորցրել եւ 30-ամյա քրոջն էլ է քաշել ցեխաջրի մեջ: Մինչեւ վիզը ցեխաջրի մեջ գտնվող աղջիկները շարունակել են պայքարել ու իրար վրա ընկնել:
Արդյունքում Քարդաշյան քույրերի պայքարն ավարտվել է Քլոեի հաղթանակով, ով նստել է Քիմի վրա եւ հաղթական շարժում արել:

ԳՈՂԱՑՎԱԾ ԿՏԱՎԸ

ԱՄՆ-ի իշխանությունները Վենեսուելային են փոխանցել ֆրանսիացի հայտնի նկարիչ Անրի Մատիսի «Հարճը՝ կարմիր տաբատով» կտավը, որը 12 տարի առաջ գողացվել էր Կարակասի Ժամանակակից արվեստի թանգարանից։ Արժեքավոր կտավի վերադարձի մասին հայտարարել է Վենեսուելայի գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգան՝ հավելելով, որ հատուկ ստեղծված հանձնաժողովն ուղեւորվել է Միացյալ Նահանգներ։ Հիշեցնենք, որ 1925թ. նկարված կտավը գնահատվել է 3 մլն դոլար։ 2 շաբաթ անց ստեղծագործությունը կրկին ցուցադրության կհանվի Կարակասում։

ՊԵՆԵԼՈՊԱՆ ՀՂԻ ՉԷ

Իսպանացի դերասանուհի Պենելոպա Կրուսին երրորդ հղիությունն են վերագրել: Խավիեր Բարդեմի կինը պապարացիներին ենթադրությունների առիթ էր տվել, երբ հայտնվել էր այնպիսի լողազգեստով, որը ցուցադրել էր նրա դուրս ցցված փորիկը:
Նախօրեին բամբասանքներին վերջ է դրել անձամբ դերասանուհին՝ հայտարարելով, որ իր փորն իսկական չէ:
Սկանդալային լուսանկարն արվել է Տեներիֆում, որտեղ նկարահանվում էր «Մա Մա» ֆիլմը: Պարզվում է՝ հղի է ոչ թե Պենելոպան, այլ նրա հերոսուհին:

ՋՈԼԻՆ ԹՄՐԱՄՈԼ Է

Վերջերս 68-ամյա թմրավաճառ Ֆրանկլին Մեյերը պատմել է Անջելինա Ջոլիի՝ թմրանյութերից կախվածության մասին։ Ըստ նրա՝ Ջոլին մշտապես հերոին եւ կոկաին է օգտագործել։ 1990-ականներին դերասանուհին մեծ խնդիրներ է ունեցել թմրանյութերի հետ։ Այդ ժամանակ նա դեռ նոր էր սկսել հանդիպել դերասան Բիլի Բոբ Թորնթոնի հետ, ով հետո դարձավ նրա ամուսինը։ Այժմ համացանցում հայտնվել է մի հոլովակ, որտեղ Էնջին, կարծես թե «լոմկայի» մեջ է։ Հավանաբար, այսպես Ֆրանկլինը փորձում է ապացուցել, որ աստղի՝ թմրանյութերից կախվածության մասին հայտարարությունը իրականություն է։ Տեսանյութում հստակ երեւում է, որ Անջելինան նյարդային է, տենդագին շողացող աչքերով հեռախոսով խոսում է իր հոր՝ դերասան Ջոն Վոյթի հետ։

ՀՍԿԱ ՀԱՅՐԻԿԸ

Սուպերծանր քաշային կարգում երեք վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ շուտով հայր կդառնա: Կլիչկոն հաստատել է, որ իր ընկերուհին` ամերիկացի դերասանուհի Հայդեն Թանեթյերը, շուտով երեխա կունենա: «Ինձ համար դա ուղղակի սենսացիա է։ Շատ հուզված եմ, եւ անհամբերությամբ սպասում եմ իմ կյանքի ամենագլխավոր օրվան: Երեխայի ծնվելուց հետո ամեն բան կփոխվի»,- խոստովանել է 38-ամյա բռնցքամարտիկը:
Տեղեկություններն այն մասին, որ զույգը սպասում է առաջնեկին, հայտնվել էին այս տարվա մայիսին:
Վլադիմիր Կլիչկոն եւ Հայդեն Փանեթյերը սկսել էին հանդիպել 2009-ին, սակայն 2011-ին բաժանվեցին: 2012թ. նրանք վերականգնեցին հարաբերությունները, իսկ 2013-ի հոկտեմբերին հայտարարեցին նշանադրության մասին: Սակայն հարսանիքը որոշվել էր հետաձգել` ելնելով Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակից:




Լրահոս