Սենսացիոն բացահայտում. Հայտնաբերվել է աֆրիկյան հանցախմբի 5 անդամներ (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնաբերվել է օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ: Նշված անձինք են Լիբերիայի քաղաքացիներ 38-ամյա Ջորջ Տոկոնջա Զաոզաոն, 36-ամյա Մարկ Կպարդեհ Դոսեն, 34-ամյա Ֆոստեր Զաքրագեյը, Կոտ Դի Վուարի քաղաքացի 23-ամյա Մամադա Սանգարը և Նիգերի քաղաքացի 47-ամյա Նուգավոր Մայքլ Դոմբիրին: Գ. Շամշյանը հայտնում է որ Մ. Սանգարը Հայաստանի “Ուլիս” ֆուտբոլային թիմի խաղացող է, ում նույնպես նրա հայրենակիրցները իրենց խարդախության զոհն են դարձրել: Օտարերկրացիներից մեկն էլ նկարահանվել է հայաստանյան հեռուստասերիալներում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ իր տեղեկությունների՝ օտարերկրացիները բերման են ենթարկվել առանձնապես խոշոր չափերի հասնող խարդախություն կատարելու համար: Նրանց բնակության վայրում ոստիկանները հայտնաբերել և առգրավվել են չհրկիզվող պահարան, 1500 ԱՄՆ դոլլար և սև գույնի հատուկ քիմիկատ: Մասնավորապես նրանք իրենց հերթական զոհին հրապուրելու նպատակով հայտնում են, որ իրենք հայտնագործել են հատուկ սև գույնի նյութ, որը օգտագործելով՝ կարելի է ստանալ 100 տոկոսանոց ԱՄՆ դոլարներ, և որպեսզի իրենց ցանցը ընկած միամիտ քաղաքացին համոզվի նախապես իրական դոլարի թղթադրամի վրա քսում են իրենց մոտ եղած սև նյութը և միամիտներին համոզում, որ տեսեք՝ սովորական սև թղթից կարելի է ստանալ իրական դոլլար, անգամ առաջարկել են տանել ցանկացած բանկ և ստուգել: Այնուհետև զոհերին առաջարկել են իրենց տալ 1000 դոլար արտադրական ծախսերի համար, ինչից հետո խոստացել են նրանց վերադարձնել կրկնակին: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, աֆրիկյան պետությունների քաղաքացիներից կազմված հանցախումբը նման եղանակով կարողացել է կորզել ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլլար: Նախաքննության շահերից ելնելով՝ ֆոտոլրագրողը հավելյալ մանրամասներ չի հայտնում: Կան լուրջ կասկածներ, որ խարդախների զոհերի շրջանակը կարող է ավելի ընդլայնվել:




Լրահոս