ՕԵԿ-ի համամասնական ցուցակը պարզ կլինի մարտի 21-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Օրինաց Երկիր” կուսակցությունը երեկ` մարտի 18-ին, հրավիրել էր  քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին, Արմեն Երիցյանին եւ Հովհաննես Մարգարյանին քաղխորհուրդը  հաստատել է  որպես ՕԵԿ փոխնախագահներ: ՕԵԿ մամուլի ծառայությունից armlur.am -ին հայտնում են, որ կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկել է նաեւ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման  խնդիրը, որի վերաբերյալ վերջնական որոշումը  կկայացվի մարտի 21-ի ընդլայնված նիստում: Քաղխորհուրդը քննարկել է նաեւ մարտի 20-ին, Մարզահամերգային համալիրում  տեղի ունեցող “Օրինաց Երկիր” կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման հարցը, որին կմասնակցեն շուրջ 15 հազար ՕԵԿ-ականներ: 




Լրահոս