Թող ինձանից շատ ոչ ոքի սիրտը չցավա այդ ցեղասպանություններից. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման հերթական քառօրյան, որի մեկնարկին գրանցվեց 86 պատգամավոր, և ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը արձանագրեց, որ քվորում կա: Այսօրվա նիստում նախ քննարկվեց “Օսմանյան կայսրության` պոնտոսահայերի, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման” մասին օրենք ընդունելու նախագիծը, որի հեղինակել է ԱԺ “Ժառանգություն” խմբակցությունն իր ամբողջ կազմով: Օրենքի նախագիծը հետաձգվեց, ինչին շատ կոշտ արտահայտվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ “Թուրքերն են ընկել իմ ազդեցության տակ և ստորագրել են մի փաստաթուղթ, որ ազատ արձակվի ազգային հերոս Սասուն Միքայելյանը”,– ասաց նա: Զարուհի Փոստանջյանի ելույթը մեծ դժգոհության առիթ դարձավ, և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ պետք չէ զգացմունքներին տուրք տալ: Շարմազանով նաև նշեց, որ այդ օրենքն ընդունված է ՀՀ սահմանադրությամբ, և պետք չէ նման հարց բարձրացնել: “Թող ինձանից շատ ոչ ոքի սիրտը չցավա այդ ցեղասպանություններից, սակայն մենք դա ընդունել ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ դատապարտելով հայոց ցեղասպանությունը, իսկ մնացած այդ ցեղասպանությունները նունպես իրականացվել են Հայոց ցեղասպանության հետ միասին”, – ասաց նա: “Ժառանգությունե խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ կրկին հարց բարձրացրեց հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ օրակարգից հանելու համար, սակայն Սամվել Նիկոյանը նշեց, որ այդ հարցերը պահպանվում են ԱԺ օրակարգում ի նշան միջազգային գործընկերների հանդեպ հարգանքի: 




Լրահոս