Մի շարք վարչական շրջաններում ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված`

ս.թ. հուլիսի 15-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 56-220, Բագրատունյաց փողոցի 43-70 հասցեների, Բագրատունյաց փող. մյուս հատվածներում կդիտվի ջրի ճնշման անկում, Եղ. Թադևոսյան, Թամանցիների, Մասիսի փողոցների ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

ս. թ. հուլիսի 15-ին ժամը 12.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պուշկինի 49, 51, 58, 60, 62, Թումանյան 35ա, Փարպեցի 9, 9ա հասցեների, Թումանյան 2-րդ նրբ. և հարակից տարածքների ջրամատակարարումը:

ս. թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ, 4-րդ և 11-րդ փողոցների 1-60,  Ռոստովյան 34, 36 հասցեների  և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված`

ս.թ. հուլիսի 16-ին ժամը 9.00-ից մինչև հուլիսի 17-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մանթաշյան փողոցի,  Գ. Նժդեհի 1-9,  Եղբայրության 9, 11, 13,  Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Բագրատունյաց 11, 39, Եղիշե Թադևոսյան 1-9 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ




Լրահոս