Սրճարանային սեզոնը վաղուց է բացել, ու թեև դրանց տերերը դժգոհում են, որ տարեցտարի հաճախորդների թիվը նվազում է, այսուհանդերձ հատկապես երեկոյան ժամերին երևանյան սրճարաններն այցելուների պակաս չեն զգում:
Armlur.am-ի հարցումները ցույց տվեցին, որ մեր համաքաղաքացիների մեծ մասընույնպես սիրում և հաճախում է սրճարաններ:
Իսկ թե որքանով են դրանք իրենց տեղում, այսինքն` կառուցված չեն մայթերին կամ քայլելու համար նախատեսված անցուղիների տեղերում, արդեն հարցի մյուս կողմն է:
Մարդիկ նույնիսկ սրճարանները ընտրում են ըստ դիզայնի և տեղի:
Զով և տրամադրող վայրերը նախընտրելի են, իսկ մայթերի և անցումների տեղը գրաված սեղաններն ու աթոռները որքան էլ վաղուց գրաված լինեն այդ տարածքները, միևնույնն է` մարդիկ չեն հանդուրոժում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան